Լիոնել Մեսիի հերթական ռեկորդը
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ դառնալով «Ուեսկայի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի վերջին խաղում (4:1), սահմանել է հերթական ռեկորդը:
33-ամյա Մեսին պատմության առաջին ֆուտբոլիստն է, որն առաջնությունում նվազագույնը 20 գոլ է խփում 13-րդ մրցաշրջանում անընդմեջ: Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա գոլերի թիվը հասցրել է 21-ի և միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը, հայտնում է Marca-ն:
Բացի այդ, 12 մրցաշրջան անընդմեջ արգենտինացի հարձակվողը կատարում է նվազագույնը 10 գոլային փոխանցում: Այս մրցաշրջանում նա դարձել է 7 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին կրկնել էր «Բարսելոնայի» պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած Չավի Էրնանդեսի ռեկորդը: Մարտի 15-ին նա 767-րդ խաղն անցկացրեց «Բարսելոնայում», որի կազմում խփել է 661 գոլ և նվաճել 36 տիտղոս: