Մանրամասներ. Ախթալայի կամրջի մոտ տեղի է ունեցել քարաթափում
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի 66.5 կմ-ին՝ Ախթալայի կամրջի մոտ‚ տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը հիմնանորոգող ընկերության աշխատանքների շնորհիվ ճանապարհը երթևեկության համար միակողմանի բացվել է։
Կատարվում են մաքրման աշխատանքներ՝ ճանապարհը երկկողմանի բացելու համար։
Վարորդներին հորդորում ենք նշված հատվածում երթևեկելիս լինել ուշադիր։
Ավելին՝ այստեղ