Գագիկ Ծառուկյանը՝ մշտապես ժողովրդի կողքին
Socity«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հանրապետությունում կորոնավրուսային իրավիճակով պայմանավորված «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից հերթական քայլերն ու նպատակային ծրագրերն իրականացնելու նպատակով ժամանակ առ ժամանակ հանդիպումներ է ունենում հիմնադրամի ղեկավարության, կուսակցության Ազգային ժողովի պատգամավորների, ինչպես նաև ԲՀԿ տեղական ու տարածքային կազմակերպությունների պատասխանատուների հետ:
Հերթական լայնաֆորմատ հանդիպման ժամանակ կրկին մանրամասն քննարկվել է հասարակության կողմից բարձրացված խնդիրներն ու որոշում է կայացվել շարունակել ցուցակագրել, խմբավորել դրանք և բարձրացված բոլոր հարցերին, հնարավորինս կարճ ժամանակահատվածում տալ լուծումներ: