Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը 2020թ.–ին աճել է 50%–ով` տարեվերջի դրությամբ կազմելով շուրջ 117 մլրդ դրամ
SocityԱմերիաբանկի հիփոթեքային պորտֆելը նախորդ տարի կազմել է 117 մլրդ դրամ (31.12.2020 թ. դրությամբ), ինչը գերազանցել է 2019 թ.-ի ցուցանիշը` 50 տոկոսով: Բանկի մասնաբաժինը հիփոթեքային վարկերի շուկայում 2020 թ.-ին կազմել է 24 տոկոս: Այս ցուցանիշով բանկն առաջատարն է ֆինանսական համակարգում:
Նշենք, որ վերջին տարիներին Բանկի հիփոթեքային պորտֆելը շարունակաբար աճել է: Եթե 2018 թվականի տարեվերջին հիփոթեքային վարկավորման ծավալները կազմել են 45 մլրդ դրամ, ապա 2019թ.-ի նույն ժամանակահատվածի դրությամբ այն աճել է` հասնելով ավելի քան 78 մլրդ դրամի, իսկ 2020 թ.-ին նշված ցուցանիշը կազմել է շուրջ 117 մլրդ դրամ: Բանկի հիփոթեքային վարկավորման ծավալները 2020թ.-ին` 2019թ.-ի համեմատ աճել են 50 տոկոսով:
Չնայած նախորդ տարի երկրում ստեղծված իրավիճակին ու ծագած դժվարություններին, Բանկը շարունակել է ակտիվ վարկավորում իրականացնել հիփոթեքային շուկայում` գերազանցելով սահմանված թիրախային ցուցանիշները:
Հիշեցնենք նաև, որ Ամերիաբանկի` Estate.ameriabank.am հարթակում ներկայացված են Բանկի հետ համագործակցող կառուցապատողների առաջարկները: Հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք` համաձայն վարկի ամսական մարումների գումարի կամ անշարժ գույքի գնի` թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի և այլ չափանիշների:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: