Թալիբները մերժել են ԱՄՆ խաղաղ ծրագիրը
Աֆղանստանի «Թալիբան» շարժումը մերժել է երկրում հակամարտության խաղաղ կարգավորման նոր ծրագիրը, որն առաջարկել էր ԱՄՆ-ն: Այս մասին հայտնել է Bakhtar գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Նաիմ Վարդաքին:
Նրա խոսքով՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ժամանակավոր կառավարության ձեւավորումը, ինչը պնդում է ամերիկյան կողմը, թույլ չի տա «հաղթահարել Աֆղանստանի առջեւ ծառացած մարտահրավերները»: Ավելի վաղ Վաշինգտոնի ծրագիրը մերժել էր Աֆղանստանի կառավարությունը, նշում է Bakhtar-ը:
«Անցումային կառավարությունների գաղափարն անհիմն է,- նշել է Վարդաքը: - Վերջին 40 տարում Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձությունները եւ երկրում բռնկված պատերազմները հաստատում են նման կառույցի անկենսունակությունը: Անցումային կառավարություններ ստեղծվել են ամերիկյան օկուպացիայից հետո, բայց դրանցից ոչ մեկը չի լուծել երկրի խնդիրները»:
«Թալիբանը», ինչպես նախկինում պնդում է մեկ տարի առաջ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնագրով Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման մասին: