NBA. Ստեֆեն Կարին «Գոլդեն Սթեյտին» օգնեց ընդհատել պարտությունների շարքը
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» սեփական խաղահրապարակում 131:119 հաշվով առավելության է հասել «Յուտայի» նկատմամբ՝ ընդհատելով 4-խաղյա պարտությունների շարքը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկացի Ստեֆեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 32 միավոր:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:
NBA, կանոնավոր առաջնություն
«Գոլդոն Սթեյտ» - «Յուտա»՝ 131:119 (33:22, 34:32, 28:32, 36:33)
«Օկլահոմա» – «Մեմֆիս»՝ 128:122 (28:31, 27:31, 35:38, 38:22)
«Օռլանդո» – «Մայամի»՝ 97:102 (19:22, 26:26, 32:25, 20:29)
«Ատլանտա» – «Քլիվլենդ»՝ 100:82 (26:22, 23:24, 20:20, 31:16)
«Հյուսթոն» – «Բոստոն»՝ 107:134 (34:38, 19:28, 19:38, 35:30)
«Մինեսոտա» – «Պորտլենդ»՝ 114:112 (24:20, 23:29, 29:23, 38:40)
«Չիկագո» – «Տորոնտո»՝ 118:95 (28:22, 30:27, 27:24, 33:22)
«Նոր Օրլեան» – «Կլիպերս»՝ 135:115 (36:24, 31:33, 43:26, 25:32)