Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 486 նոր դեպք
SocityՀայաստանում մարտի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 486 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 178 385-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3554 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մարտի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 837 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4092-ի:
Շարունակությունը՝ այստեղ