«Փաստ». Ի՞նչ նպատակ է հետապնդում ԱԳ նախարարի դեմարշը
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը և, մասնավորաբար անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությանը, նշել է. «Ես ամենևին համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական հեղաշրջման փորձ որակելու հետ... Դա գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր... Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան»:
Այս հայտարարությունը երեկ որակվեց որպես սենսացիոն, քանզի փաստացի Այվազյանը հակադրվում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև վերջինս քանիցս հայտարարել է, թե բանակի՝ իր հրաժարականի պահանջով հայտարարությունը հեղաշրջման փորձ է: Իրականում ԱԳ նախարարի նման հայտարարությունը պատահական չէ:
Շարունակությունը՝ այստեղ