Չեմպիոնների լիգա. Էրլինգ Հոլանդը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)
Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Քվեարկության արդյունքում 20-ամյա Հոլանդը գերազանցել է Ֆաբինյոյին («Լիվերպուլ»), Սերժիու Օլիվեյրային («Պորտու») և ֆրանսիական ՊՍԺ-ի կոստառիկացի դաձրպասապահ Կեյլոր Նավասին:
Նորվեգացի հարձակվողի դուբլի օգնությամբ «Բորուսիան» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ոչ ոքի (2:2) էր խաղացել իսպանական «Սևիլիայի» հետ և նվաճել հաջորդ փուլի ուղեգիր:
Հոլանդը դարձել էր Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը գոլի հեղինակ է դառնում 6 խաղում անընդմեջ: Նա ռեկորդը գնացել էր 20 տարեկան 231 օրականում: Չեմպիոնների լիգայում 20 գոլ խփելու համար նորվեգացուց պահանջվել է 14 հանդիպում, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է: Նախորդ ռեկորդը պատկանում էր Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին, որը 24 խաղում էր դարձել 20 գոլի հեղինակ:
Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը նվազագույնը 2 գոլ է խփում 4 խաղում անընդմեջ: Նա նաև դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած նորվեգացի ֆուտբոլիստը։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդի» և Նորվեգիայի հավաքականի նախկին հարձակվող, այժմ անգլիական ակումբը գլխավորող Ուլե-Գունար Սուլշերին, որը 19 գոլ էր խփել այս մրցաշարում:
Эрлинг Холанн - Игрок недели в #ЛигаЧемпионов!
Севилья pic.twitter.com/6GR8du2vpe
— УЕФА (@UEFAcom_ru) March 12, 2021