Մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել է 16 ավտոմեքենա
Այսօր՝ մարտի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են 16 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Շարունակությունն ու մանրամասները կարդա այստեղ