ԱՄՆ-ը Հայաստանում կազմավորել է «հակահայերի ավազակախումբ»
PoliticsEadaily.com-ը գրում է, որ դրամաշնորհի տեսքով տրամադրվող յուրաքանչյուր ցենտի համար ԱՄՆ-ը պահանջելու է ծառայություններ, որոնք ուղղված են լինելու Հայաստանի ազգային և պետական շահերի, Հայաստանի ինքնիշխանության և հայ ժողովրդի գոյության դեմ: Նման կարծիք է հայտնել «Հայոց արծիվներ. Միացյալ Հայաստան» շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյանը, և կոչ է արել հրաժարվել ամերիկյան դրամաշնորհներ ստանալու գայթակղությունից:
«Մարտի 4-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը պատրաստվում է շարունակել աշխատանքը իր ազդեցության գործակալներին խթանելու և նոր ազդեցության գործակալների ցանց ստեղծելու նպատակով, և այդ նպատակով միլիոնավոր դոլարներ է հատկացրել: Բոլոր նրանք, ովքեր հավատարմորեն կծառայեն հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, այսինքն կծառայեն ԱՄՆ-ի շահերին Հայաստանում, կստանան մինչև 150 հազար դոլար դրամաշնորհ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Յուրաքանչյուր ցենտի համար ԱՄՆ-ը պահանջելու է ծառայություններ, որոնք ուղղված են լինելու Հայաստանի ազգային և պետական շահերի, Հայաստանի ինքնիշխանության և հայ ժողովրդի գոյությանը դեմ: Նման դրամաշնորհների արդյունքում ստեղծված գործակալական ցանցը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում հեղաշրջում կատարեց, որի արդյունքում մեր երկիրը հայտնվեց անդունդում. մենք կորցրեցինք Արցախը և ավելի քան 5000 հայորդի, ունենք ավելի քան 10 000 վիրավոր, հարյուրավոր անհայտ կորածներ և գերիներ, որոնց ճակատագիրը պետական մակարդակով ոչ մեկին չի մտահոգում: Հենց այդ ամերիկյան գործակալական ցանցն է, որ գրեթե երեք տարի ոչնչացնում է մեր պետականությունը, անհաշտ պայքար է մղում մեր ազգային ինքնության, լեզվի, կրոնի, պատմության և մշակույթի դեմ, երեք տարի շարունակ խթանում է այլասերված բարոյականությունը, որի արդյունքում ստեղծվել է հակահայկական ավազակախումբ, որի համար հայրենիքը, ազգը և պետությունը ոչ մի արժեք չունեն, որի համար ամենամեծ նվաճումը նրանց ֆիզիկական գոյությունն է, իսկ կյանքի իմաստը իրենց տերերին ծառայելն է: «Հայոց արծիվներ. Միացյալ Հայաստան» ազգային քրիստոնեական կուսակցություն կոչ է անում հրաժարվել այդ գայթակղությունից, հրաժարվելով այդ փողերը վերցնելու և իր ժողովրդի և պետության դեմ ծառայելու պարտականությունից: Յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ ինքը անցողիկ է, իսկ հայրենիքը և Հայաստանը հավերժական արժեքներ են: Թույլ մի տվեք, որ սերունդները հայհոյանքով ու արհամարհանքով հիշեն ձեր անունը», - ասված է Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:
Արման Ավագյան
Pressmedia.am