Պղնձի արժեքն աճում է ավելի քան 2 տոկոսով
Հինգշաբթի՝ մարտի 11-ին, պղնձի գինն աճում է ԱՄՆ տնտեսության պետական աջակցության միջոցառումների նոր փաթեթի շուրջ լուրերից հետո ռիսկային ակտիվների պահանջարկի համաշխարհային աճի հետեւանքով, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:
Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսի աժեքն աճել է 2,08 տոկոսով՝ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) հասնելով մինչեւ 4,115 դոլարի:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքներով՝ մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով աճել է 0,93 տոկոսով, մինչեւ 8861,5 դոլար, ալյումինի արժեքը նվազել է 0,02 տոկոսով, մինչեւ 2168 դոլար, ցինկի արժեքը նվազել է 0,49 տոկոսով՝ մեկ տոննայի դիմաց հասնելով մինչեւ 2764 դոլարի: