Կառավարությունը որոշել է «պատժել» ՄԻՊ-ին լավ աշխատանքի համար
Փաստորեն, ըստ Կառավարության, ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ է հայրենանվեր, արհեստավարժ աշխատանքը, կրթությունն ու գիտությունը։
Կառավարությունը մարտի 11-ի նիստում չզեկուցվող հարցերի շրջանակում հավանություն է տվել (հակասահմանադրական) օրենսդրական նախաձեռնությունների։
Կառավարությունը որոշել է «պատժել» Մարդու իրավունքների պաշտպանին լավ աշխատանքի համար և զրկել նրան ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքից՝ հույս ունենալով կախվածության միջոցով վերահսկել ՄԻՊ աշխատանքը։
Արհեստավարժ և նվիրված աշխատանքը Կառավարության համար անընդունելի է։ Երևի, ըստ նրանց, պետք է գործ չանել և լինել մասնագիտորեն չկայացած, որպեսզի Կառավարության աչքին «լավը» լինես։
Վերացվում է Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքը՝
«Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից» ֊ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենք, Հոդված 8,5:
Կառավարությունը որոշել է հարվածել նաև գիտնականներին ու գիտությանը։
Շարունակությունը՝ այստեղ