Ես հենց հիմա փակել եմ ՊՆ-ի մուտքը, թափով եկեք. ուղիղ միացում
SocityԱնհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այս պահին փակել է ՊՆ-ի մուտքը՝ կոչ անելով բոլոր ծնողներին ավտոմեքենաներով հասնել ՊՆ ու փակել ՊՆ-ի բոլոր մուտքերը:
Ղուկասյանն ասաց, որ ՊՆ գնացել են շատ կարևոր հարցով, սակայն իրենց չեն ընդունում, դրա փոխարեն զբաղվում են իրենք իրենց հարցերով. «Այդ մարդկանց մենք ու մեր երեխաները չենք հետաքրքրում: Ծնողներին խնդրում են գալ փակել ՊՆ-ի մուտք ու ելքերը»: