Արարատի մարզում դպրոցի զինղեկը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա աշակերտուհուն
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Հայկ Մեցոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այդ օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Էդուարդ Ա.-ն Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի 4-րդ փողոցում՝ Թիվ 5 ավագ դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Մասիսի բնակիչ, 17-ամյա Արինե Ղ.-ին: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոն:
Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Էդուարդ Ա.-ն աշխատում է Արարատի մարզի Արևաբույր գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, իսկ վրաերթի ենթարկվածը սովորում է Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի 11-րդ դասարանում:
Ավելին՝ այստեղ