Պետք չի խուսափել բանակում զինծառայության շրջանում ունենալ լիդերներ. փոխնախարար
SocityԲանակում անպատժելիության մթնոլորտ չկա, ես դա բացառում եմ: Այս մասին լրագրողների հետ զրույյցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ հավելելով. «Ես բացառում եմ, որ անպատժելիության մթնոլորտի հետեւանքով դեպքեր են տեղի ունենում զինված ուժերում»:
Հարցին, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ բանակում արտոնյալներ չկան, նա պատասխանեց. «Այո՛: Ո՞ւմ ասածի վրա եք դա ասում: Պետք չի խուսափել զինծառայության շրջանում ունենալ լիդերներ, որովհետեւ պատերազմի ժամանակ այդ լիդերների հետեւից են գնալու»: