Պահանջելու ենք ու Արմեն Սարգսյանը պետք է կատարի իր պարտքը, հակառակ դեպքում Շուշիի անկումն իր խղճի վրա է. Վազգեն Մանուկյան
VideosԱրմեն Սարգսյանը մինչև հիմա Օնիկ Գասպարյանի վերաբերյալ թուղթը չի ուղարկել ՍԴ: Ես հարցնում եմ՝ ինչո՞ւ: Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց Վազգեն Մանուկյանը:
«Մենք պահանջում են, որ բժիշկը բժշկությամբ զբաղվի, ուսուցիչը՝ ուսուցչությամբ: Բա նախագահի պաշտոնը որն է, իր պարտականություն է դա: Ինքը ոչ թե երեք օր պետք է սպասեր, այլ նույն օրը պետք է ուղարկեր:
Վաղը մենք հանդիպելու ենք իր հետ, էլի կհամոզենք, բայց ինչպես կարելի է րոպեն մեկ տարբեր պաշտոնյաներին համոզել, որ կատարեն իրենց պարտքը, որը պարտավոր են կատարել: Պահանջելու ենք ու ինքը պետք է կատարի իր պարտքը: Եթե չի կատարում, ուրեմն Շուշիի անկումն իր խղճի վրա է»,-ասաց նա: