Սահմանադրական փոփոխություն են պատրաստում, որ Գլխավոր շտաբը մտցնեն ՊՆ-ի մեջ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սահմանադրական փոփոխություններ է մշակում, որով նախատեսվում է Զինված ուժերի Գլխավոր շտաբը ներառել Պաշտպանության նախարարության կազմում։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Գլխավոր շտաբի հետ կապված տեղեկություններ ունեմ, որ Իմ քայլի որոշ մարդիկ հիմա սահմանադրական փոփոխություններ են պատրաստում, որ Գլխավոր շտաբը մտցնեն ՊՆ-ի մեջ։ Բայց ես նայեցի Սահմանադրությունը, տեսա, որ խորհրդարանով չեն կարող անել՝ առանց ռեֆերենդումի։ Հետևաբար, սա էլ է պրոբլեմ իշխանության համար»,- նշեց նա։