Մենք պատրաստ ենք հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ ու քննարկել նրա հրաժարականի հարցը. Արթուր Վանեցյան
Այսօր ընդդիմադիրները պատրաստ են խորհրդակցություններ սկսել Նիկոլ Փաշինյանի հետ, արդյո՞ք նման առաջարկ եղել է: Այսօր լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասել է, որ ծանոթ է հրապարակային կոչին. «Անձամբ ինձ հետ և հայրենիքի փրկության շարժման հետ պաշտոնական կապ չի հաստատվել:
Մենք էլ հրապարակային պատասխանել ենք, որ այո պատրաստ ենք հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ ու քննարկել իր հրաժարականի հարցը: Այլ հարցի շուրջ հանդիպելն իմաստ չունի: Մեր պահանջը մեկն է, որ հրաժարական տա»,-ասաց նա: