C-դասի հինգերորդ սերնդի նոր Mercedes-Benz-ն ամբողջովին ներկայացրել են նախքան պրեմիերան
Alternative opinionW206 թափքով C-դասի հինգերորդ սերնդի նոր Mercedes-Benz-ն ամբողջովին ներկայացրել են նախքան պրեմիերան՝ պաշտոնական ֆոտոսեսիայի լուսանկարների արտահոսքի շնորհիվ: Երեւացել է նաեւ սովորական սեդանը, ինչպես նաեւ ամբողջովին գաղտնազերծվել է նորույթի սրահը: C-դասի հինգերորդ սերնդի նոր Mercedes-Benz-ի պրեմիերան նախատեսված էր փետրվարի 23-ին, գրում է Մոտոր-ը:
C-դասի նոր սերնդի նոր Mercedes-Benz-ը կնմանվի «ավագ» մոդելներին՝ թամացված E-Class W213-ին եւ S-Class W223-ին:
Mercedes-Benz C-Class W206-ի սրահը կլինի S-դասի փոքրացված կրկնօրինակը՝ առջեւի պանելը, առանց շրջանակների էկրանը, MBUX մուլտիմեդիա համակարգը, թաչսկրինը կհիշեցնեն Daimler ֆլագմանը:
Սակայն տարբերությունը պարզեցված դռներն են, ուրիշ ղեկն ու օդափոխման դեֆլեկտորները, ինչպես նաեւ պակաս գործառույթները: Հայտնի է, որ կմեծանա նաեւ երկարությունը, ինչպես նաեւ անվային բազան: Նաեւ հաստատվել է 6 եւ 8-ցիլինդրանի շարժիչներից. էլեկտրիֆիկացումը պայմանավորված է էկոլոգիայով:
Նոր մեքենայի հանրային պրեմիերան կկայանա փետրվարի 23-ին: