Մոսկվայում 65 տարվա ընթացքում առաջին անգամ ռեկորդային ցուրտ է սպասվում
InternationalՄոսկվայում փետրվարի 23-ից ի վեր ուժեղ ցրտեր են սպասվում, որոնք չեն գրանցվել վերջին 65 տարվա ընթացքում: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Ֆոբոս» եղանակի տեսության առաջատար մասնագետին, օդի ջերմաստիճանը կիջնի մինչև 27 աստիճան ցրտի՝ ըստ Ցելսիուսի:
«Հայրենիքի պաշտպանի օրն այս տարի ռեկորդային ցուրտ կլինի: Մոսկվայում գիշերը կսկսվեն ցրտահարություններ, ջերմաստիճանը կհասնի մինչև 25-27 աստիճան ցրտի, մարզում՝ մինչև 25-30 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի, տեղ-տեղ՝ մինչև 33 աստիճան ցրտի: Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 14-16 աստիճան ցուրտ, Մերձմոսկվայում՝ մինչև 13-18»,- ասել է մասնագետը: