Սիրելի հայրենակիցներ. Ուզում եմ վաղվա հանրահավաքից առաջ կիսվել բոլորիդ հետ ինձ հուզող մտորումներով. Արման Դավթյան
PoliticsՍիրելի հայրենակիցներ.
Ուզում եմ վաղվա հանրահավաքից առաջ կիսվել բոլորիդ հետ ինձ հուզող մտորումներով։ Մտորումներ, որոնց պատճառով ես, 2020թ. օգոստոս ամսին սեփական զեկուցագրիս համաձայն ավարտել եմ զինվորական ծառայությունս, անդամագրվել «Հայրենիք» կուսակցությանը, որպեսզի պայքարեմ այժմյան իշխանությունների և այն մի շարք աղետալի երևույթների դեմ, որը բերեցին մեր ազգի գլխին։
Ինձ միշտ հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչ կատարվեց մեր ազգի մի մասի հետ այս մոտ 3 տարվա ընթացքում։ Ազգի, որը 50 դրամ տրանսպորտի և 5 դրամ էլեկտրոէներգիայի թանկացման, մի շարք այլ սոցիալական խնդիրների պատճառով պատրաստ էր կտոր-կտոր անել այն ժամանակվա իշխանություններին։
Ես լինելով Արարատի մարզի բնակիչ ականատես եմ եղել, թե ինչպես, օրինակ խաղողագործները միշտ իրավացիորեն դժգոհել են 150 դրամի փոխարեն 140-ով ընդունված խաղողի գնի համար։ Իսկ 2020թ. իմ ունեցած տվյալներով մեր մարզում խաղողի մեծ մասը մթերվել է 80-90 դրամով։ Եւ ոչ մի դժգոհություն, ոչ մի բողոք։
Ես միշտ ինքս ինձ մտածելիս պատկերացրել եմ, թե ինչ կկատարվի պետության այն ղեկավարի հետ ով կհամարձակվի Արցախից նույնիսկ մի փոքր տարածք հանձնել թշնամուն։ Ինձ թվացել է, որ այդ ղեկավարը կես ժամ, ոչ թե պաշտոնին, այլ նույնիսկ կենդանի չի մնա։ Իսկ այսօր Արցախի 75% դե յուրե, իսկ մնացած մի փոքր մասը դե ֆակտո հանձնված է և քիչ-քիչ հանձնվում է Հայաստանը։ Եւ ոչ մի դժգոհություն, ոչ մի բողոք։
Հայրենակիցնե՛ր, մենք «զոմբի» անվանումը մինչ այս տեսել ու լսել էինք միայն սարսափ ֆիլմերում։ Չի սազում մեր ազգի, թեկուզ մի մասին այս պիտակը։ Մենք միշտ ունեցել ենք մտածող, գիտակից և խելացի ազգի համբավ։ Մի վերջին անգամ խնդրում և հորդորում եմ, սկսեք մտածել, մի ընկեք մանիպուլիացիաների ազդեցության տակ։ Հավատացե՛ք, մենք կորցնում ենք մեր Հայրենիքը։ Ամեն օր հապաղումը մեզ մոտեցնում է մեծ աղետի։ Մարդ արարածը անսխալական չէ, սխալվել կարող են բոլորը, բայց պետք է գիտակցել, առանց ամաչելու ընդունել կատարած սխալը և ուղղել այն, անմիջապես։
Ուշքի արի, ազգ։