Շուշեցի այս երեխաներին բնակարան գնելու մեր նախաձեռնությունը իրականություն դարձավ. Հովհաննիսյան
SocityՀարգելի ընկերներ։ Շուշեցի այս երեխաներին բնակարան գնելու մեր նախաձեռնությունը ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ։ Մենք ձեզ հետ միասին հավագեցինք 17 500 $։ Պակասող 2000 $ ֊ ն ավելացրեց գործարար և բարերար Արկադի Համբարձումյանն իր ընտանիքին պատկանող «Համբարձումյան հիմնադրամ»-ից։
Մոտ օրերս մենք կգնենք բնակարան Ստեփանակերտում 19 500 դոլարով և այս երեխաները կունենան տուն։ Անչափ շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին։ Շուտով կներկայացնեմ վերջնական հաշվետվությունը, բոլոր մասնակիցների անունները, վկայականը, բնակարանի և ուրախ երեխաների լուսանկարները:
Շնորհակալություն
Ռաֆայել Հովհաննիսյան