19-ամյա երիտասարդը դանակահարել է 18-ամյա տղային /Տեսանյութ/
Փետրվարի 15-ին, ժամը 11.45-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում ստացվեց, որ «ազդրի ծակած-կտրած վերք, գլխի սալջարդ, ճակատի քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գանձակ գյուղի բնակիչ, 18-ամյա մի տղա:
Հիվանդանոցում նա հայտնել էր, որ իրեն դանակահարել է անհայտ անձը:
Գավառի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը, առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցի գետնանցումում ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 19-ամյա մի երիտասարդ:
Ահազանգից մեկ ժամ չանցած՝ Միդեյի դար կոչվող տարածքից նա բերման ենթարկվեց Գավառի բաժին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և վերցվել է:
Նշանակվել է փորձաքննություն:
Վեճի շարժառիթն ու դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավելին՝ այստեղ