Արտակարգ դեպք Հայաստանում
SocityԱյսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Կաթնաղբյուր գյուղի նոր կառուցվող դպրոցի մոտ ավտոկռունկը կողաշրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ «XCMG» մոդելի կռունկը ոտնյակները և աղեղը բացված վիճակում կայանված է եղել գյուղի նոր կառուցվող դպրոցի հիմքի փորվածքի մոտ և ձախակողմյան ոտնյակների տակ դրված բետոնե սալիկները (պանելները) կոտրվել են, ինչից հետո ավտոկռունկի կողաշրջվելու հետևանքով վնասվել է աղեղը: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի մասին ոստիկանություն ահազանգել է «Բաղրամյանշին» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր մեխանիկ, Երևանի բնակիչ Արտյոմ Հակոբջանյանը:
Ավելին՝ այստեղ