Ադրբեջանում շուրջ 300 հայ գերի կա. Սիրանուշ Սահակյան. Shantnews
Ադրբեջանում շուրջ 300 հայ գերի կա. Սիրանուշ Սահակյան. Shantnews
Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշգրիտ թվի մասին խոսել չենք կարող. աշխատանքներն ընթացքում են, ուսումնասիրությունների ընթացքում նոր դեպքեր են բացահայտվում: Այս մասին Shantnews-ի հետ զրույցում նշել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
«Ադրբեջանը շուրջ 80 գերեվարվածի հանգամանք ընդունում են, սակայն ապացուցված անհերքելի դեպքերի թվաքանակը մոտենում է 200-ի: Այստեղ ներառված չեն ենթադրյալ գերեվարվածների մասին տեղեկությունները. այդտեղ մենք հասկանում ենք դեպքեր, երբ անձն անհետ կորած է, սակայն հանգամանքներն ավելի մեծ հավանականությամբ խոսում են գերեվարման, քան մահվան մասին: Երբ այդ դեպքերն էլ գումարենք, կարող ենք շուրջ 300 գերիների մասին խոսել»,- ասել է նա:
Հարցին` կա՞ տարբերություն` անձը գերեվարվել է նոյեմբերի 9-ից առա՞ջ, թե՞ հետո, Սահակյանը պատասխանել է.
«Կարգավիճակի տեսանկյունից կարևոր չէ, սակայն վերաբերմունքի, պետական պատասխանատվության առումով նշանակություն ունի: Մենք տարանջատում ենք մինչ նոյեմբերի 9-ը ներառյալ տեղի ունեցած դեպքերը, նոյեմբերի 10-ին ունեցել ենք քաղաքացիական անձանց գերեվարման դեպքեր` հստակ միտումով, և հայտնի են դեկտեմբերի կեսին տեղի ունեցած միջադեպերը՝ արդեն զինծառայողների մասնակցությամբ»: