Ռուսաստանից Հայաստան է վերադառնում 212 քաղաքացի
ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ մայիսի 19-ին (ժամը` 18։55-ին) Սոչի քաղաքի միջազգային օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։
Այս չվերթով Հայաստան է վերադառնում 212 քաղաքացի։
Հիշեցնենք, որ դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Մոսկվայից (մայիսի 25-ին) և Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)։