Նման գրագետ մարդկանց փոխարեն երկիրը ղեկավարում են փնթի ու թուլամորթ մարդիկ
Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Ղազարյանը, անդրադառնալով Լրաբեր լրատվականի «Պրոֆեսիոնալ, անկողմնակալ և հիմնավորված վերլուծությունն ընդդեմ մակերեսային մոտեցումների» հոդվածին, գրել է.
Ես մեր ժամանակակից մտավորականների սերնդի հետ միշտ մեծ հույս եմ կապել, որովհետև նրանց մեջ շատ էին հիանալի մասնագետները, գործի նվիրյալ մարդիկ: Մոսկվայում, որտեղ ես եմ ապրում և աշխատում, բոլոր այլազգիները նշում էին, որ նման գրագետ երիտասարդություն ունեցող ազգը չի կարող թռիչքաձև զարգացում չունենալ...
Բայց ինչ եղավ արդյունքում՝ այդ հիանալի տղաների ու աղջիկների փոխարեն այսօր երկիրը ղեկավարում են անգրագետ, փնթի ու թուլամորթ մարդիկ, ամենաչկայացածներն ու ամենասովածները, ամենաանտեսվածներն ու ամենաանամոթները:
Ցավում եմ ազգիս համար, շատ եմ ցավում: