«Հայրենիք» կուսակցության անդամ, «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քայլառաստների խմբակի անդամները, այսօր իրար հերթ չտալով, հարցազրույցներ ու հայտարարություններ են անում, թե իբր արտահերթ ընտրությունների պահանջ երկրում չկա։ Կյանքում առաջին ու վերջին անգամ պատգամավորի մանդատ ստացածները պատճառաբանում են, թե զրուցել են տաքսիստների, հարևանների ու իրենց շրջապատի անձանց հետ և նման պահանջ չեն տեսել։ Իհարկե չեն 《տեսնի》, սրանք հո լավ գիտեն, որ ընտրություններից հետո երանի են տալու այն ժամանակներին, երբ իրենք չէին էլ երազում պաշտոն ունենալու՝ այն էլ պատգամավոր դառնալու մասին։ Ամեն դեպքում դավաճանների խմբակը ստիպված է լինելու գնալու արտահերթ ընտրությունների, քանի որ գերագույն գլխավոր դավաճանն այլընտրանք չունի և սեփական հետույքը փրկելու համար՝ առանց աչքը թարթելու քաղաքական սպանդանոց կուղարկի ցանկացած խոշոր ու միջին մանդատավորի։
Երկրում գերլարված իրավիճակի լիցքաթափումն այլընտրանք չունի, որի բացակայությունը էլ ավելի է խորացնելու անվտանգային և սոցիալական խնդիրները՝ հանգեցնելով նոր տարածքների զիջման, գերիների վերադարձի հետաձգման, արտագաղթի նոր ալիքի, ֆինանսական արտահոսքի և անհանդուրժողականության մեծացման։