Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Փաշինյանի ինքնափիառման գործիքը դարձած Լելե Թեփե բարձունքը հայկական ուժերի ձեռքում ընդամենը 2-3 ժամ է եղել. տվել ենք մոտ 800 զոհ

2016 թվականին այսօրվա իշխանությունները, որոնք այն ժամանակ ընդդիմության կարգավիճակում էին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին մեղադրանքներ էին հնչեցնում 2016թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմում մասնավորապես Վարազաթումբ (Լելե Թեփե) բարձունքը կորցնելու և հետ չվերցնելու համար:

Սերժ Սարգսյանը Bloomberg-ին տված հարցազրույցում նշել էր. «Արդեն չորրորդ օրը, երբ հրադադարը հաստատվեց, ակնհայտ էր, որ ադրբեջանցիները որոշակի հաջողություն ունեցել են մեր ճակատի՝ պաշտպանության բանակի ճակատի հյուսիսում և հարավում: Դրանք շատ փոքր հատվածներ են, որևէ ռազմավարական նշանակություն չունեն, և շատ հնարավոր էր, որ պաշտպանության բանակի մարտիկները հետ գրավեին այդ դիրքերը, բայց լրացուցիչ կորուստներից խուսափելու համար նրանք այդ քայլին չգնացին»:


Լելե Թեփե բարձունքը կամ բլուրը, որը գտնվում է Հորադիզ գյուղի և Հորադիզ կայարանի միջև՝ դեպի Արաքս գտնվող հատվածում՝ գետից դեպի հյուսիս, Սերժ Սարգսյանը հրաժարվեց հետ բերել՝ գտնելով, որ ավելորդ զոհեր պետք չեն, մեր զինվորների կյանքն ավելի թանկ է մեզ համար, քան այդ բարձունքը վերադարձնելը, ինչը ռազմական ոլորտի որոշ գործիչներ և փորձագետներ ճիշտ համարեցին:

Արցախի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առուստամյանն ապրիլյան ասուլիսներից մեկում ասել էր, թե Լելե Թեփեն չի կարող համարվել ռազմավարական նշանակություն ունեցող, որովհետև լեռան գագաթի տրամագիծը կազմում է 5 մետր, և ընդհանուր լանդշաֆտի համեմատությամբ՝ նրա բարձրությունը կազմում է 20 մետր:

2018-ին, երբ Մովսես Հակոբյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում էր, ևս հայտարարել էր, որ Լելե Թեփեն ռազմավարական նշանակության տարածք չի համարում:

Հավելենք, որ Լելե Թեփեում Արցախյան բանակը կորցրել էր 7 դիրք, որոնք միասին կազմում են 1.5-ից մինչև 2 կիլոմետր երկարություն և 500 մետրից մինչև 1 կիլոմետր խորություն:

Ինչ վերաբերում է այս հատվածում մարդկային կորուստներին, ապա ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո մամուլում շրջանառված տվյալների համաձայն՝ Լելե Թեփեի դիրքերում Արցախյան բանակը տվել է մի քանի տասնյակ զոհ և վիրավոր:

Ի դեպ, aniarc.am-ի տվալներով, Լելե Թեփեի կամ Հորադիզի հատվածում 1994-ի արյունալի ձմռան ամիսներին հայկական զոհերի թիվը եղել է 400:

Եվ ահա, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից «օգտվելով»՝ Նիկոլ Փաշինյանն իր առաջ խնդիր է դնում՝ ազատագրել կամ հետ բերել նախկինների՝ Սերժ Սարգսյանի կորցրած Լելե Թեփեն:

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը դեկտեմբերին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ «Փաշինյանը ոչ սթափ վիճակում հրաման է տվել՝ եթե կարողանաք գրավել Լելե Թեփեն, ես ձեզ կպարգևատրեմ հերոսի կոչումներով»:

Արդեն սեպտեմբերի 28-ին մամուլում լուրեր պտտվեցին, թե հայկական բանակին հաջողվել է գրավել 2016-ին կորցրած Լելե Թեփե կոչվող բարձունքը: Այս տեղեկությանն Արցախի նախագահն արձագանքել էր հետևյալ կերպ. «Այսօր արդեն Լալա Թափի թե Լալա Լագի՝ որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ: Մենք կարող է վաղը ունենանք նահանջ, կամ հակառակը՝ առաջխաղացում, բայց դա դեռ վերջնական չէ»:

168.am-ի տեղեկություններով՝ Փաշինյանի ինքնափիառման գործիքը դարձած Լելե Թեփե բարձունքը հայկական ուժերի ձեռքում ընդամենը 2-3 ժամ է եղել, որովհետև ամբողջ ժամանակ ռազմական գործողությունները չեն դադարել, և երբ թշնամին անցել է հակագրոհի՝ հատկապես օդային և հրետանային հարվածներով, անօդաչու թռչող սարքերով՝ ԱԹՍ-ներով, այդ տեղից հայկական ուժերն արագ նահանջել են, քանի որ արդեն բավական զոհեր ունեինք:

168.am-ին փոխանցված հաշվարկներով՝ ելնելով այդ տեղանքում մասնակցած զորամիավորումների, ստորաբաժանումների թվերից, Լելե Թեփեն գրավելու համար տվել ենք մոտ 830 զոհ: Այս թիվը պաշտոնապես հաստատված չէ, ինչպես նշեցինք՝ մոտավոր է, բայց մի բան հստակ է՝ Նիկոլ Փաշինյանը հանուն սեփական PR-ի՝ մի քանի հարյուր մարդու կյանք է զոհասեղանին դրել:

Սակայն, մի քանի ժամից Լելե Թեփեն կորցնելու մասին նույնքան «ոգևորությամբ» չհայտնեցին իշխանամերձ աղբյուրները, փոխարենը՝ հարաբերական գրավման մասին լուրը շտապեցին րոպե առաջ տեղեկատվական դաշտ նետել:

Իսկ դեկտեմբերի 16-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հարցին՝ «ասում են, որ, օրինակ, Ձեր կողմից եղել է հրահանգ՝ վերցնել Լելե Թեփե բարձունքը, որը 2016-ին Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ կորսվեց», Փաշինյանը պատասխանել էր՝ «իմ կողմից նման հրահանգ չի եղել՝ վերցնել Լելե Թեփե բարձունքը»:

Ի դեպ, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ռեքվիեմ» տեսաշարերից մեկում այդ կապակցությամբ ասել էր.

«Ես չեմ պատմելու, թե ինչո՞ւ էին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հրահանգ տալիս գրավելու Լելե Թեփեն, որպեսզի ցույց տան PR-ով, որ իրենք այն զույգն են, որ բերում են այն, ինչ իրենց ասելով՝ Սերժ Սարգսյանը կորցրել էր։ Չեմ պատմելու՝ ոնց էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում․ «Ուզում ա՝ 5000 մարդ մորթվի, ուզում ա՝ 6000 մարդ մորթվի, մենք, մեկ է, Լելե Թեփեն պետք է հետ բերենք»։

Նշենք, որ մինչ այդ տարբեր լրատվամիջոցներ ևս գրել էին Աննա Հակոբյանի նման միջամտությունների մասին:

Վերադառնալով Լելե Թեփե բարձունքին:

Լելե Թեփեն մի քանի ժամից կորցրել ենք, և Փաշինյանը, բնական է՝ պետք է իր վրայից գցեր այս ձախողման կամ արկածախնդրության պատասխանատվությունը, որի պատճառով այդքան մարդ է զոհվել: Եթե այն մնար հայկական վերահսկողության տակ, Փաշինյանն ամեն առիթի՝ պատեհ կամ անպատեհ, հայտարարելու էր Սերժ Սարգսյանի «կորստի» վերականգնման մասին, քանի որ սովոր է վայելել ուրիշի դափնիները, այս դեպքում՝ կռվող տղաների: Այն, որ Փաշինյանը սովոր է սեփականաշնորհել ուրիշի հաղթանակը, ապացուցում է նաև դեկտեմբերի 5-ի իր լայվ-տեսաուղերձում թույլ տված ձևակերպումը:

«Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա․ վարչապետը մա՞րտ է ղեկավարում, վաշտի հրամանատարի կամ գնդի հրամանատարի մակարդակով որոշումնե՞ր է կայացրել։ Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ յոթերորդ ՊՇ-ն իր տեղում է, որովհետև ոմանք խուճապի մեջ ուզում էին 7-րդ ՊՇ-ն էլ հանձնել։ Լավ է՝ գոնե հիմա խոստովանում են՝ պատերազմը հաջող ավարտելու շանս կար»,- ասել էր Փաշինյանը, ով մինչ պատերազմը ինքն իրեն հռչակել էր՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար:

Հիշեցնենք, որ «Եղնիկները» կռվել են լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի ղեկավարությամբ, և պատերազմի օրերին 7-րդ ՊՇ-ն նրա հրամանատարությամբ է գերազանց կատարել իր ծառայությունը։

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution