Հայտնի է դարձել IPhone 14-ի առաջին առանձնահատկության մասին
Apple-ն աշխատում է առանց էկրանային կտրվածքի սմարթֆոնի մշակման ուղղությամբ: Այս մասին Twitter-ում հայտարարել է MauriQHD նիկով ցանցային ինսայդերը, փոխանցում է «Լենտա»-ն:
Բլոգերն հայտարարել է, որ տեղյակ է iPhone նախատիպի գոյության մասին, որը Face ID սենսորի էկրանային կտրվածք չունի: Սակայն սարքի առջեւի մասում բոլոր անհրաժեշտ սենսորները եւ ձայնային դինամիկը տեղավորելու համար ինժեներները ստիպված էին էկրանի վերին շրջանակն ավելի լայն դարձնել:
MauriQHD-ի կարծիքով` 2021 թվականի համար պլանավորված Apple սմարթֆոնների սերնդում ընկերությունը կպահպանի դեվայսների ծանոթ դիզայնը: Ինսայդերը ենթադրել է, որ իր նկարագրած նախատիպը կարելի է ամերիկյան ապրանքանիշի սմարթֆոնի առաջին տարբերակներից մեկը համարել, որը կթողարկվի 2022 թվականին: Ենթադրաբար, այդպիսի սարքը կստանա iPhone 14 անվանումը, իսկ էկրանային կտրվածքի բացակայությունը կարող է դեվայսի գխավոր առանձնահատկություններից մեկը դառնալ:
Մի շարք այլ թվիթերում բլոգերը նշել է, որ չի կարող կիսվել կոնցեպտուալ դեվայսի պատկերով եւ վստահ չէ, որ բացահայտված նախատիպը մասայական արտադրություն դուրս կգա: «Ես վստահ եմ, որ Apple-ը նախ կփոքրացնի կտրվածքի չափը դիսփլեյի վրա»,- հայտարարել է MauriQHD-ն:
Ամերիկյան ընկերությունն իր սմարթֆոններում էկրանային կտրվածքն օգտագործում է 2017 թվականից. առաջին նման սարքը iPhone X-ն էր: Դիսփլեյի վրա հատուկ կտրվածքում Face ID կենսաչափական սենսորով TrueDepth տեսախցիկի համակարգն է եւ ձայնային դինամիկը: