«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամները այցելել են Գեղարքունիքի և Կոտայքի մարզային գրասենյակներ
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամները շարունակում են մարզային հանդիպումները։ Այս անգամ նրանց կանգառը Գեղարքունիքի և Կոտայքի գրասենյակներում էր։ Շնորհավորելով «Հայրենիք» կուսակցության շարքերը համալրած նոր անդամներին` խորհրդի ներկայացուցիչները կուսակից ընկերներին են ներկայացրել կատարված աշխատանքները, ապա քննարկում ծավալել քաղաքական օրակարգի և առաջիկա անելիքների շուրջ։