Կզարմանաք, երբ իմանաք՝ ինչու՞ են արգելված վերցնել դրսում ընկած հենց ա՛յս իրերը
Գուցե շատերն այնքան էլ լրջորեն չեն վերաբերվել երկրորդական համարվող հարցերին:
Մինչդեռ արի ու տես, որ այդ ամենն էլ ևս կարեղ են մեծ նշանակություն ունենալ մեզանից յուրաքանչյուրի կյնաքում:
Ահա՛, թե ի՞նչ իրեր են արգելված վերցնել պատահական ճանապարհից:
Մետաղադրամը հեշտությամբ կլանում է ցանկացած տեսակի էներգիա՝ թե՛ վատ, թե՛ լավ:
Դրական էներգիան կարող է մետաղադրամը վերածել թալիսմանի:
Իսկ այ բացասական էներգիայով լի մետաղադրամները դժվար թե նպաստեն հարստացման:
Դեռևս մեր նախնիներն են նկատել, որ գտնված գումարը բերում է ավելի մեծ ծախսերի:
Թանկարժեք մետաղները հեշտությամբ են ենթարկվում մոգական ներգործության, այդ իսկ պատճառով էլ ոսկյա և արծաթյա զարդերը հաճախ են օգտագործում մարդուն անիծելիս, նավսելիս և այլն:
Մատանիները (հատկապես՝ ամուսնական) թողնում են դրսում անձնական կյանքի բարդություններից ազատվելու համար:
Գտածոյի կրելը կարող է բերել բացասական հետևանքների, անգամ եթե տերն այն պարզապես կորցրել էր:
Ուրիշի զարդը կրելն ազդում է ձեր բիոդաշտի և հետևաբար անձնական կյանքի շրջադարձերի վրա:
Մկրտության խաչը սերտորեն կապված է դրա տիրոջ ճակատագրի հետ:
Այն իր մեջ կրում է հիշողություն տիրոջ կատարած թե՛ լավ, թե՛ վատ արարքների մասին:
Կրելով ուրիշի մկրտության խաչը՝ դուք, ասես, ձեզ վրա եք վերցնում նրա խաչը, նրա ճակատագիրը: Համարվում է, որ ուրիշի խաչին անգամ թեթևակի հպվելով՝ դուք ձեզ վրա կարող եք վերցնել նրա մեղքերը:
Հայելիները դեռ հնուց համարվում են վտանգավոր իրեր:
Հայելային մակերևույթն օժտված է հիշողությամբ և իր մեջ է պահպանում բոլոր մարդկանց և իրադարձությունների արտացոլանքների էներգետիկան:
Եվ այդ էներգետիկան այն հետագայում սփռում է բոլոր նրանց վրա, ովքեր նայում են դրա մեջ:
Ասում են, որ երբ մարդը մահանում է, նրա ձեռքին կապված ժամացույցը հենց այդ պահին կանգ է առնում, ուստի այս իրը տիրոջ բիոդաշտի հետ ուժեղ կապի մեջ է:
Այսպիսով՝ վերցնելով նման իր՝ դուք ձեզ վրա եք վերցնում տիրոջ հիվանդություններն ու խնդիրները և խախտում եք ձեր սեփական բիոդաշտը: