Բաքուն զգուշացրել է, որ չի պատրաստվում Հայաստանին վերադարձնել 57 հայ գերիներին ավելին նա պատրաստվում է․․․
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է Եվրամիությանը, որ ԵՄ-ի հայտարարությունները կարող են էապես վնասել Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերություններին:
Բաքուն, արձագանքելով ԵՄ-ի` 57 հայ գերիներին Հայաստան վերադարձնելու պահանջին, նշել է, որ վերջիններս «դիվերսանտներ» են և, իբր, նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո «ահաբեկչական գործողություններ են իրականացրել Ադրբեջանի տարածքում, որի արդյունքում մահացել են ադրբեջանցի զինվորականներ»:
«Այս անձինք չեն համարվում ռազմագերիներ: Նրանք քրեական պատասխանատվության են ենթարկվել, հետաքննությունը շարունակվում է»,- հայտնել են նախարարությունից:
Ադրբեջանը նաև սպառնացել է, որ «միակողմանի և երկակի ստանդարտների վրա հիմնված» մոտեցումը կարող է էապես վնասել ԵՄ-Ադրբեջան հարաբերություններին:
Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոնը ողջունել էր 5 հայ գերիների վերադարձը Հայաստան և կոչ էր արել անհապաղ վերադարձնել նաև մյուս 57-ին։