Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբոս կանգ են առել Սիսիան քաղաքում
Այսօր Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբոս եղանակային վատ պայմանների պատճառով կանգ են առել Սիսիան քաղաքում:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների և Սիսիանի քաղաքապետարանի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ. ուղևորները՝ թվով 96 անձ, ապահովված են գիշերակացով և տաք ըմպելիքներով։ Խնդրում ենք չանհանգստանալ, վստահեցնում ենք, որ երթուղայինները կշարժվեն
ըստ հնարավորության, և ուղևորներին անվտանգ կհասցնեն իրենց ընտանիքներին։
[ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ]