Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Ոչ թե մահացել, այլ անմահացել. հերոսի 7-ամյա դուստրը փորձում է գտնել «ինչո՞ւ»-ի պատասխանը

Արդեն ավելի քան 3 ամիս է, ինչ Հեղինեի ու դստեր՝ Շուշանիկի օրերը տարբերվում են` մի տեսակ «դատարկ» են: Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից ընտանիքի հայրը՝ անմահացած հերոս՝ սահմանապահ զորքերի զինծառայող Արտակ Ժամակոչյանն առաջնագծում էր: Կյանքի 10 տարին հայրենիքի պաշտպանությանը նվիրած Արտակն իր գործողություններով ընկերներին, ծանոթներին, հարազատներին ու ընտանիքին հայրենիքը սիրելու դասեր էր տալիս:

 


1990 թվականին ծնված Արտակը դպրոցն ավարտելուց հետո անցնում է պարտադիր զինվորական ծառայության, որից հետո, անմիջապես, հայրենիքի պաշտպանության գործին նվիրվում որպես պայմանագրային: Հագնում է զինվորական համազգեստն ու երդվում, նվիրվում հայրենիքին: Ջոկի հրամանատար էր, ստանալու էր ենթասպայի կոչում, սակայն այդպես էլ չհասցրեց:

Ընկերների՝ Աշոցքի ջոկատի տղաների հետ, երկար ու ծանր մարտեր էին մղում Իշխանաձորում: Չնայած մարտերը թեժ էին ու անհավասար, ջոկատը նահանջ չունեցավ: «Մերն է Իշխանաձորը լինելու մինչև կյանքի վերջ»,-այսպես էր ընկերներին քաջալերում Արտակը: 2 անգամ վիրավորվել էր ու տեղափոխվել զինվորական հոսպիտալ, 2 անգամ էլ հոսպիտալից փախել ու կրկին գնացել է ընկերների մոտ՝ խրամատներ: Այդ ամենի մասին չէր պատմում կնոջը, ավելին, միայն ոգևորությամբ էր միշտ խոսում: Կինը՝ Հեղինեն, նշում է՝ ամուսնու քաջագործությունների ու վիրավորումների մասին իմացել է միայն մահից հետո ընկերներից: Հոկտեմբերի 19-ին դիրքից դիրք տեղափոխվելու ժամանակ թշնամին պայթեցնում է զինվորներին տեղափոխող մեքենան: Զոհվում են 19 հայորդիներ, նրանց թվում նաև Արտակը:

 

Չնայած կարոտին ու վշտին, մասնագիտությամբ լրագրող Հեղինեն, հանուն իր յոթնամյա դստեր ու ամուսնու հիշատակի, իր մեջ ուժ գտավ իրեն հավաքելու ու յուրովի պայքարելու:

«2020 թվականը իմ կյանքի ամենադժվար ու ամենադժբախտ տարին էր, որն ուզած թե չուզած թողեցինք անցյալում: Տարին անցավ, բայց ո՛չ մեր ցավը, ո՛չ կարոտը, ո՛չ վիշտը: Մեր վիշտը տեղափոխեցինք 2021,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է Հեղինեն՝ ավելացնելով,-իմ կյանքի իմաստն ու կյանքի զարկերակը իմ աղջիկն է, ում համար ես նորից աշխատում եմ ու ապրում եմ՝ փորձելով իմ կյանքի մեջ գույներ ավելացնել»:

Արտակի մահից հետո երկար ժամանակ հարազատները հայրիկի մահվան մասին Շուշանիկի հետ չեն խոսել, տանը նույնիսկ չկա հայկական օջախներում ընդունված պատին կախված մահացածի մեծ դիմանկարը: Շուշանիկը հիմա արդեն գիտի իրականությունը:

«Հոգեբանների միջոցով ասացինք կատարվածի մասին: Շուշանիկը հիմա գիտի՝ ինչ է կատարվել, ինչ է մահը, բայց գիտի, որ հայրը ոչ թե մահացել է, այլ անմահացել: Մենք հիմա էլ զգում ենք Արտակի ներկայությունը ու հիմա էլ նրա մեծ նկարը չկա տանը, փոխարենը՝ փոքր ընտանեկան լուսանկարներն են»,-ասում է Հեղինեն:

Արտակի մահից հետո Հեղինեն որոշել է այլևս լրատվությամբ չզբաղվել, այլ աշխատելով բարեգործական կազմակերպություններից մեկում, ոչ միայն նյութապես է օգնում կարիք մեջ գտնվողներին, այլ նաև իր իսկ սեփական փորձով ու խորհուրդներով ուժ է տալիս այն կանանց ու մայրերին, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են հարազատին: «Սուգը պահեն իրենց մեջ, լացեն, երբ մենակ են, բայց, երբ փոքրիկներն են մեր կողքին, մենք սգալու ու դժգոհելու իրավունք չունենք: Ես նաև խորհուրդ եմ տալիս հատկապես ամուսիններին կորցրած կանանց աշխատել, եթե պետք է նաև նոր մասնագիտություն ձեռք բերելով, ինչը, ոչ միայն ֆինանսական, այլ նաև հոգեբանական շատ խնդիրներ է լուծում»,-խորհուրդ է տալիս Հեղինեն՝ վստահեցնելով՝ լրագրողական 10 տարիներն իրեն ավելի են կոփել ու օգնել ավելի ուժեղ ու ինքնավստահ դառնալ:

 

Դստերը Հեղինեն այսօր էլ շարունակում է հայրենասիրական ոգով դաստիարակել: Ամուսնու՝ Արտակի երազանքն էր հայրենասեր զավակ ունենալը. «Այնպես չէ, որ հատուկ ենք նրան այդպես դաստիարակել, այլ հավանաբար հորը տեսնելով է նաև այդպիսին: Հիմա էլ Արտակի մահից հետո էլ ավելի եմ նրա մեջ զգում հայեցի հպարտությունն ու պայքարող տեսակը, որը հայրենասիրության մասին է խոսում»:

Շուշանիկը, բնականաբար, հիշում ու կարոտում է հայրիկին: Գիտի իրականությունն ու որ հայրիկը անմահացել է հանուն հայրենիքի, բայց ավելի հաճախակի դարձել է նրա՝ մայրիկին տրվող «ինչո՞ւ» հարցը՝ ինչո՞ւ իր հայրիկը: Փորձում է իր մանկական պատկերացմամբ նաև հասկանալ իրականությունը, սակայն դա փորձում է այնպես անել, որ մայրիկը հանկարծ նորից չլացի:

Արմենուհի Մխոյան

 

Ավելին

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded