Նոր մահացու վիրուս է տարածվելու. Կոռոնան դրա դեմ ոչինչ է. միլիոնավորները կմահանան
Microsoft-ի հիմնադիր, մուլտիմիլիոնատեր և բարերար Բիլ Գեյթսը կարծում է, որ աշխարհը պատրաստ չէ հաջորդ համաճարակին, որը կարող է տասն անգամ ավելի վատ լինել COVID-19 պանդեմիայից: «Հուսով եմ, որ երկու տարի անց իրավիճակն այլ տեսք կունենա։ Պատվաստանյութեր, թեստեր, դեղորայք, համաճարակաբանություն, մոնիթորինգ...կան շատ բաներ, որոնք կարելի է անել», – հայտարարել է Գեյթսը գերմանական Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում։
Գեյթսի կարծիքով, COVID-ը դարձել է ամենօրյա կյանքի մի մասը նույն չափով, ինչ երկրաշարժերը, տորնադոն կամ կլիմայի փոփոխությունը: «Կառավարությունների խնդիրն է պաշտպանել քաղաքացիներին։ Արդեն այս համաճարակի ժամանակ մեծ տարբերություն կլիներ, եթե նախապատրաստությունը մի քիչ ավելի լավ լիներ»,- ասել է Բիլ Գեյթսը: