2020 թվականին աշխարհում ոսկու սպառողական պահանջարկը վերջին 11 տարում անկում է գրանցել մինչեւ նվազագույն նիշ
2020 թվականին աշխարհում ոսկու սպառողական պահանջարկը գրանցել է 4 հազար տոննայից ցածր անկում եւ վերջին 11 տարում հայտնվել է նվազագույն մակարդակում, հետեւում է Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) «Ոսկու պահանջարկի դինամիկան» հաշվետվությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ընդ որում՝ անցյալ տարի մետաղի ներդրումային պահանջարկն ունեցել էր ռեկորդային նիշեր:
«COVID-19 համավարակը՝ իր երկարաժամկետ հետեւանքներով ամբողջ 2020 թվականի ընթացքում ոսկու սպառման պահանջարկի նվազման հիմնական գործոնն էր, ինչի հետեւանքով տարեկան պահանջարկը նվազել է 14 տոկոսով՝ հասնելով մինչեւ 3,76 հազար տոննայի: Ոսկու համաշխարհային խորհրդի վերջին հաշվետվության համաձայն՝ անցյալ տարի 2009 թվականից ի վեր առաջին անգամ պահանջարկը իջել է 4 հազար տոննայից»,- նշված է հաշվետվության մեջ:
Այսպես՝ 2020 թվականի չորրորդ եռամսյակում ոսկու համաշխարհային պահանջարկը նվազել է ավելի քան մեկ քառորդով՝ մինչեւ 783,4 տոննա: Սա 2008 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի թեժ պահից սկսած նվազագույն ցուցանիշն է, նշում է WGC-ն: