Թունիսում ցուցարարները փորձում են գրոհել խորհրդարանի շենքը
Թունիսի մայրաքաղաքում բողոքի ակցիաների մասնակիցները փորձում են գրոհել Հանրապետության խորհրդարանի շենքը։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ անվտանգության ուժերի աշխատակիցներին առայժմ հաջողվում է զսպել ցուցարարների հարձակումը։ Ոստիկանությունը փակել է դեպի խորհրդարանի շենք տանող փողոցները։ Բողոքի ակցիայի մասնակիցները հակակառավարական կարգախոսներ են վանկարկում՝ պահանջելով «բռնաճնշումների դադարեցում» և ավելի վաղ ձերբակալված ցուցարարների ազատ արձակում: