Աշտարակի շենքերից մեկի բնակարանում դի է հայտնաբերվել
SocityՀայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 18-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում հայտնաբերել Կառլեն Ս․-ի (ծնված 1949 թ.) դին: