Ի՞նչ հիմքով էիք հայտարարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Շարմազանով
ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բա եթե բանակը 30 տարի չէր զինվել, այդ ինչպե՞ս էր Տավուշի դեպքերից հետո ասում ,որ մեր բանակն ամենամարտունակն է՝ իրեն դնելով մարշալ Ժուկովի տեղը։
Հողատուն և իր «գեբելսյան քարոզչամեքենան» շրջանառության մեջ են փորձում դնել կեղծ թեզ, թե 30 տարի մեր բանակը չի զինվել ու մարտունակ չի եղել։
Մի հռետորական հարց․ եթե բանակը 30 տարի չի զինվել ու մարտունակ չէր, ինչպե՞ս էիր Տավուշի դեպքերից հետո հայտարարում, որ մեր բանակն ամենամարտունակն է ու ադրբեջանցիներին հաղթել է։
Ի՞նչ հիմքով էիք հայտարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը։
Մեր բանակը թե՛ 90-ականներին եւ թե՛ 2016-ի ապրիլին իր խնդիրը լուծել է,իսկ 2020-ի աշնան պարտության գլխավոր մեղավորը հողատուն է ։
Այնպես որ, մտքներովդ չանցնի, թե կարողանալու եք մեղավորներ նշանակել մարդկանց, որոնք ձեզ զարգացող Արցախ, ամուր բանակցային հիմքեր եւ հաղթանակած բանակ են թողել: