Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

«Նույնիսկ գնել էինք հարսանեկան զգեստս, 2 տարի սպասել եմ, մի քանի օր էլ կսպասեի». Արկադին հարսանեկան զգեստով այդպես էլ չտեսավ սիրելիին

Հայրենիքին իր կյանքը նվիրեց նաև Արկադի Հախումյանը, որն ընդամենը 2 ամիս էր, ինչ ավարտել էր զինծառայությունը: Նա որպես կամավոր մեկնեց հայրենիքը պաշտպանելու, տալով իր ամենաթանկը՝ կյանքը: Արկադին զոհվել է հարազատ եղբոր՝ Էրիկ Հախումյանի հետ, որը ժամկետային զինծառայող էր. «Երկու եղբայր գերազանց տիրապետում էին մեքենաների վերանորոգման արհեստին: Հենց իրենք էին վերանորոգում պատերազմի ընթացքում անսարք մեքենաները: Նրանց շնորհիվ շատ շտապօգնության մեքենաներ կարողանում էին փրկել վիրավոր տղաների կյանքերը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արկադիի կինը՝ Միլենա Գրիգորյանը:

Արկադին Միլենայի աչքերով բարդ բնավորությամբ մարդ էր, կռվարար, համառ, շատ կատակասեր էր ու ժպտերես: Նա 2 ամիս էր, ինչ ամուսնացել էր. «Մենք 2 տարի ընկերություն ենք արել, ինքը ծառայության մեջ էր, շատ դժվար էր հեռու մնալ այն մարդուց, ում կյանքիցդ շատ ես սիրում։ Իմ ծնողները դեմ էին մեր շփմանը, բայց... »,- նշեց Միլենան:

Միլենայի ծնողները դեմ էին իրենց դստեր և Արկադիի շփմանը, քանի որ Միլենան դեռ փոքր էր, և բացի այդ սովորում էր: Սակայն դա չխանգարեց երկու սիրող սրտերին միասին լինել. « Հուլիսի 9-ն էր. վերջապես մեր այդքան սպասված օրը եկավ։ Ամուր գրկեց ինձ ու ասաց, որ շնորհակալ է 2 տարի իրեն սպասելու համար. դա իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր»,- կարոտով վերհիշեց Արկադիի կինը:

Բազում խոչընդոտներ հաղթահարելուց հետո օգոստոս ամսին Արկադին և Միլենան արդեն միասին էին. «Ծնողներս չէին խոսում հետս, բայց տեսնելով, որ ես իրոք երջանիկ եմ, հաշտվեցին մեզ հետ: Արկադիս գիտեր, որ իմ երազանքներից մեկը բժիշկ դառնալն է ու չուզեց, որ իմ ուսումը կիսատ մնա: Ամեն ինչ թողեց ու միասին եկանք Երևան: Խոսատցավ, որ եթե քննություններս բարձր ստանամ, հարսանիք կանենք: Նույնիսկ գնել էինք իմ հարսանյաց զգեստը...»,- ցավով ասաց Միլենան:
Պատերազմի լուրը ստանալուն պես Արկադին մեկ վայրկյան անգամ չվարանեց կամավորագրվելու հայրենիքի պաշտպանությանը. «Ես չէի ուզում, որ գնար, լացում էի անընդահատ։ Բայց ինքը չլսեց ինձ. ասում էր՝ ես ուզում եմ իմ երեխան Ստեփանակերտում ծնվի ու ես ինչ տղա պիտի լինեմ, որ իմ հողը, իմ կնոջը ու իմ մայրիկին չկարողանամ պաշտպանել...»,- սրտի կսկիծով ասաց հերոսի կինը:


Ըստ մեր զրուցակցի՝ Արկադին միշտ մահանալուց էր խոսում, ասում էր. «Եթե իմ հետ վատ բան լինի, հանկարծ չլացես ու չասես, որ չես ապրի դու, պետք ա ապրես իմ համար, դու իմ ուժեղ աղջիկն ես, Արկադիի խոսքերն էին՝ ինձ: Ասում էր նաև, որ իրենց դիրքերի տղաները բոլորը թագավորներ են, որոնք մեր հողը արժանապատիվ պահում են»,- պատմեց Միլենան:

Արկադին սիրելիի հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 5-ին. «Տրամադրությունը նորմալ էր։ Վերջին խոսակցությունը այն է եղել, որ ասացի՝ խոստացի, որ հետ ես գալու, ինքնել խոստացավ, ասացի՝ հավատում եմ քեզ, ես 2 տարի սպասել եմ, մի քանի օր էլ կսպասեմ»,- ցավով նշեց Արկադիի սիրելին:
Միլենան մինչև վերջին վայրկյանն էլ հավատացել է, որ Արկադին վերադառնալու է, սակայն այլ էր զգացողությունը Արկադիի մոտ. « Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ ինքը կարող ա հետ չգա, նույնիսկ, մտքովս չէր անցնում։ Բայց Արկադին զգում էր կարծես. վերջին օրերին ավելի շատ էր զանգում, ասում էր, որ մտածում եմ հնարավոր ա էս մեր վերջի խոսակցությունը լինի, գժվում եմ»,- եզրափակեց Միլենան:
Արկադին եղբոր հետ զոհվեց նոյեմբերի 6-ին:

Զվարթ Պետրոսյան

Ավելին

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments Network