UFC 257. Արման Ծառուկյանը հաղթեց ու այն նշեց եռագույնով
Աբու Դաբիում կայացած խառը մենամարտերի UFC 257 մրցաշարում հայ մարտիկ Արման Ծառուկյանն իր 16-րդ հաղթանակն է տարել։
Ռուսաստանցի մարզիկը 3 ռաունդում միավորների առավելությամբ հաղթանակի է հասել ամերիկացի Մեթ Ֆրևոլայի նկատմամբ։
Հաղթանակից հետո Ծառուկյանը օկտագոնում պարզել է հայոց եռագույնը: