Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Մայիսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:
«Քննարկվել է Դաղստանի սահմանամերձ շրջաններում տիրող բարդ իրադրությունը, որտեղ Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ հավաքվել են տուն վերադառնալու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնարարականներ տալ երկու երկրների համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին ՝ արագ կերպով կարգավորել դրա հետ կապված բոլոր հարցերը մարզային իշխանությունների հետ», - ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: