Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

«Ասաց՝ մամ ջան, պատերազմ է սկսել, ու շատ վատ է լինելու. ասաց՝ կամ էս կողմ կլինի, կամ էն կողմ, սա վերջն է…»

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Վահե Ղազարյանի անունը կարելի է կարդալ ոչ թե նրա աշխատասենյակի դռան վրա, այլ հանուն հայրենիքի ընկած ոստիկանների Պատվո տախտակին։

Վահե Ղազարյանը ծնունդով Տավուշի մարզի Գետահովիտ գյուղից էր։ 1996 թվականից համազգեստ է կրել՝ ծառայել բանակում, ռազմական ոստիկանությունում, ոստիկանության տարածքային բաժիններում։

«Հիշում եմ՝ սեպտեմբերի 27-ին եկավ տուն, լուռ նստեց։ Ասացի՝ Վահե ջան, տրամադրությունդ ինչի՞ է ընկած, ի՞նչ է կատարվում։ Ասաց՝ մամ ջան, պատերազմ է սկսել, ու շատ վատ է լինելու։ Ինքն ընդհանրապես լավատես տղա էր: Ասացի՝ ո՞նց վատ։ Ասաց՝ կամ էս կողմ կլինի, կամ էն կողմ, սա վերջն է…», – նշեց Վահե Ղազարյանի մայրը՝ Վարդուհի Էդիլյանը։

Երբ վտանգ է սպառնում հայրենիքին, ոստիկանը զինվոր է։ Թեև Վահե Ղազարյանը ուներ շատ նպատակներ ու անավարտ գործեր, այդուհանդերձ մեկնեց Արցախ՝ կռվելու հանուն հայրենիքի։

«Տան չորս կողմը քանդեց, ասաց՝ գամ սարքեմ: Չհասցրեց: Շատ դժվար է, անտանելի բան է սա մեզ համար…», – ասաց հայրը՝ Աշոտ Ղազարյանը։

Պահարանում Վահեի համազգեստն է, սեղանին՝ ուսադիրները, իսկ անձնական իրերը՝ հիշատակի անկյունում։
«Նստած էինք մշակույթի տան դահլիճի առաջին շարքում, մի պահ Ղազարյանն ինձ ասաց, Սայան ջան, դու բոլորին ճանաչում ես, մի հատ նայի՝ դրսում շա՞տ մարդ ունենք։ Ասացի՝ Վահե ջան, ինչ իմաստ ունի՝ դրսում են, թե ներսում։ Թե բա՝ չէ, ախպոր պես, նայի։ Դուրս եկա մուտքի մոտ, տեսա մեր մարզի տղաներից մարդ չկա, շրջվեցի, երկու քայլ չէի արել, ու էդ պայթյունը եղավ։ Փրկեց, էլի, իմ կյանքը, իր էդ խոսքով փրկեց…», – ասաց ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը։

Հարազատները մահված բոթը դեռ չէին ստացել, երբ չարաբաստիկ պայթյունի օրը հավաքվել էին Գետահովիտ գյուղի նրա սիրելի սրբատեղիում։ Նույն օրը ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը թշնամու արկից զոհվեց Շուշիում…

Շուշիի ճանապարհին զանգել էր տուն, վերջին անգամ որդու՝ Աշոտի հետ էր զրուցել։ Հոր վերջին խոսքերը որդին չի մոռանա երբե՛ք։

«Ասաց՝ գնում ենք Ղարաբաղ, արդեն տան տղան դու ես, լավ կնայես տնեցիներին, կյանքում դուխդ չգցես, ու էլ չզանգեց, կապն ընդհատվեց․․․»,- նշեց որդին՝ Աշոտ Ղազարյանը։

Հավատարիմ ընկեր, պրոֆեսիոնալ ոստիկան, հայրենասեր մարդ։ Այսպես են բնութագրում նրան ընկերներն ու ծառայակիցները՝ Կարեն Սեփխանյանն ու Աշոտ Մխիթարյանը․

«Վահեն շատ բարի մարդ էր, հայրենասեր։ Հուսադրող էր միշտ նրա խոսքը, երբեք չէր հուսալքվում։ Ինչ հանձնարարության որ գնայինք, եթե գիտեինք, որ Վահեն մեզ հետ է, պետք չէր հետ նայել։ Նա թիկունքում պատ էր»։

Վահե Ղազարյանի կինն ու երեխաները հաճախ են նայում նրա լուսանկարները, հիշում խոսքերը, պատգամներն ու խորհուրդները, որոնք միշտ կուղեկցեն նրանց։

 

Ավելին

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments Network The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia