Սեյրան Օհանյանն ասաց, թե երբ են ինքն ու Արգիշտի Քյարամյանը միասին դուրս եկել Շուշիից
Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սեյրան Օհանյանը՝ հաստատելով Քյարամյանի խոսքերը, որ միասին են լքել Շուշին. «Շուշիում մենք իրար հետ ենք եղել, ինքն աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել:
Ավելին՝ հրամանատարի խնդրանքով, կամ իմ հորդորով, այս կամ այն հատվածում նա ինքնակամ հանդերաձավորվել ու գնացել է համապատասխան աշխատանքներ կատարել՝ ջոկատների տեղաբաշխման և այլնի մասով:
Նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան մենք նույն մեքենայով իրար հետ դուրս ենք եկել: Դրանից հետո տարբեր խնդիրներ ենք կատարել:
Նոյեմբերի 7-ին երեկոյան նույն մեքենայով՝ իմ մեքենայով ես նրան իր խնդրանքով բերել եմ Երևան»: