Տղամարդկանց շրջանում թրենդային դարձած մորուքի նոր տեսակը
Ավելին՝ Newsarm.live
2021 թվականի սկզբին, կենդանու պոչի տեսքով մորուքը տղամարդկանց շրջանում թրենդային է դարձել: Սոցցանցերի բազմաթիվ գրառումներին ուշադրություն են դարձրել «Daily Mail»-ի լրագրողները:
Խոսքը գնում է դեմքի մազերի «ձևավորման» մեթոդի մասին, երբ բեղերի մի մասը միանում է կզակի վրայի մորուքին, իսկ երկրորդը սափրվում՝ շրթունքների վերևում մորուքին ոլորված պոչի տեսք տալով:
Հրատարակության տվյալների համաձայն՝ առաջին անգամ դեմքի մազերն այսպես սափրել է բեյսբոլիստ Մայք Ֆիրսը (2019 թվականի սեպտեմբերին): Այդպիսով մարզիկը ցանկացել էր ծիծաղեցնել իր թիմի անդամներին:
Այս մորուքը հանրահայտ է դարձել 2021 թվականին. տղամարդիկ զանգվածաբար սկսել են մորուքի նոր տեսակով լուսանկարներ հրապարակել: Ներկայումս «Instagram»-ում #monkeytail («կապիկի պոչ») հեշթեգով գրեթե 10 հազար հրապարակում կա: Տվյալների համաձայն՝ ֆլեշմոբի մասնակիցները թրենդն անվանում են նաև «կատվի պոչ»:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը