Ավտովթարից զոհվել է բռնցքամարտիկ, Ռուսաստանի պատանիների չեմպիոն Արտյոմ Միքայելյանը
Ավտովթարից զոհվել է Իշիմ քաղաքում բնակվող բռնցքամարտիկ, Ռուսաստանի սպորտի վարպետ Արտյոմ Միքայելյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ' վկայակոչելով Տյումենի բռնցքամարտի ֆեդերացիան, Արտյոմը Ռուսաստանի պատանիների առաջնության հաղթող է, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ երեկոյան ժամը 6-ին, Տյումեն-Օմսկ դաշնային ավտոճանապարհի 102-րդ կմ-ում։
Ինչպես հաղորդում է «Կոմսոսմոլսկայա Պրավդա»-ն, երկու մարդ Է զոհվել հունվարի 16-ին, ժամը 18-ի սահմաններում Տյումեն-Օմսկ մայրուղու 102-րդ կմ-ում: Տյումենի մարզի ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գիծ եւ բախվել «Լադա» մակնիշի ավտոմեքենային: Հարվածից մարդատար մեքենան դուրս է շպրտվել «ԿամԱԶ»-ի անիվների տակ, իսկ «Մազդան» հայտնվել է IVECO բեռնատարի տակ:
Զոհվածների թվում են «Մազդա»-ի 31-ամյա ուղեւորուհին, ըստ նախնական տեղեկությունների, Իշիմի շրջանի բնակչուհին եւ «Լադա»-ի 60-ամյա վարորդը: Եվս մեկ տուժածի տեղափոխել են հիվանդանոց։