Ով է Արփինե Հովհաննիսյանի հայրը և ինչու է նա փորձում կոծկել նրա ինքությունը
Քրեակատարողական համակարգում կարծես արհամարհանք կա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ: Կարող են նրա ներկայությամբ հանգիստ բռնություն գործադրել կալանավորի, դատապարտյալի նկատմամբ…
Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել այդ արհամարհանքը՝ հոր անցյալո՞վ, թե՞ նախարարի չկայացվածությամբ…
Մինչ Արփինե Հովհաննիսյանը օրենքների նոր նախագծեր է ներկայացնում կառավարությանը՝ արդարադատության համակարգի բարեփոխումների մասին, հայտարարագիր է ներկայացնում իր և իր պաշտոնյա մոր՝ Աննա Մկրտչյանի ունեցվածքի և դրամական միջոցների մասին, ՛՛Լակմուսը՛՛-ը տեղեկություններ է ստանում նրա հոր մասին:
Պարզվում է՝ քրեակատարողական վարչությունում և քրեակատարողական հիմնարկներում, որտեղ դեռ խորհրդային տարիներից մնացած փտած պաշտոնյա-մնացուկներ կան, լավ էլ ճանաչում են նախարարի հորը՝ Աշոտ Հովհաննիսյանին: Մգլո մականունով այդ անձը խորհրդային ժամանակաշրջանում հմուտ և հայտնի ՛՛ջեբկիր՛՛ է եղել:
Հանուն ճշմարտության պետք է նկատել, որ այն ժամանակ ջեբկիրները քրեական աշխարհում հարգված խավ են համարվել, և նախարարի հայրն էլ փաստորեն նրանցից մեկն է եղել: Նա պատիժ է կրել Հայաստանի տարբեր ՔԿՀ-ներում՝ Սևանի, Գորիսի կալանավայրերում: Այնտեղ Մգլոն հասցրել է ծանոթանալ այնպիսի բախտակիցների հետ, ովքեր այսօր հայտնի քաղաքական գործիչներ են:
Այսինքն այն ժամանակ ՔԿՀ-ների աշխատակիցները նրանց հետ վարվել են նույնկերպ, ինչպես՝ այսօր: Եվ Աշոտ Հովհաննիսյանի աղջիկն այդ իրավիճակն ու մեթոդները փոխել ի զորու չէ և ոչ էլ փորձում է. ոչ կամք ունի, ոչ համարձակություն, ոչ կայացվածություն:
Այդ որակները, հատկանիշները կարևոր են, որոնք չունի Արփինե Հովհաննիսյանը, և մեղավորը նրան այդ պաշտոնին ՛՛բռթողն՛՛ ու ՛՛դաբրո՛՛տվողներն են, ովքեր ուղղակի ծիծաղի առարկա են դարձրել այդ գեղեցիկ աղջկան:
Անկեղծ ասած՝ մինչ նախարար նշանակվելը, երբ հարցազրույցներից մեկում լսեցի Արփինե Հովհաննիսյանի խոսքը, որ ինքը դեռ պատրաստ չէ այդ պաշտոնը ստանձնելուն, հարգեցի, բայց հետո ամեն ինչ փչացրեց…
Արդարադատության ոլորտը շատ լուրջ և մեծագույն պատասխանատվություն պահանջող համակարգ է: Այնտեղ պետք է այնպես շփվես տարբեր կոնտինգենտների՝ կոռումպացված, չկոռումպացված պաշտոնյաների, հանցագործների, մեղադրյալների, կասկածյալների հետ, որ քեզ հարգեն, զսպվեն և առնվազն չարհամարհեն: Ընդամենը պետք է պարտավորեցնել՝ կիրառել օրենքը…Հնարավորության սահմաններում պետք է պաշտպանես ոլորտը ավելորդ ցեխից, միջազգային հնարավոր ճնշումներից՝ անհրաժեշտության դեպքում հասկացնես այդ մասին վերադասիդ, եթե նա տգետ է:
Եվ հիմա, երբ 2003-ից օրենք ՛՛բարեփոխող՛՛ Արփինե Հովհաննիսյանը հերթական օրենքի փոփոխության նախագիծն է ներկայացնում՝ անազատության մեջ մնալու պայմանների հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկն ընդլայնելու և մնացածի մասին, առնվազն անհեթեթ է հնչում:
14 տարի թաշկինակի պես բարեփոխած քո օրենքներից ոչինչ չի փոխվել. վատացել է. ՔԿՀ-ում շարունակում են հալածանքները, անմարդկային վերաբերմունքը քաղբանտարկյալների, բողոքող և չբողոքող բանտարկյալների նկատմամբ: Պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, կասկածելի մահերը, Եվրոդատարանի վճիռները շատանում են՝ լուրջ վնաս հասցնելով դրսի վարկերով մի կերպ գոյատևող պետբյուջեին:
Հ.Գ. Վերջին 15 տարում Հայաստանի բախտը չի բերել արդարադատության նախարարների հարցում, եթե չհաշվենք Գևորգ Դանիելյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը, որը կարճ տևեց ինչ-որ բանան ծախող, ԿԳԲ-ում քեռիներ ունեցող, քաղաքացիների թալանով զբաղված ՛՛շնաձկան՛՛ պատճառով:
Էլմիրա Մարտիրոսյան