«Ռոմայի» մեկնարկային կազմը
Իտալիայի առաջնության 18-րդ տուրում տեղի կունենա հռոմեական դերբին։ «Օլիմպիկո» ստադիոնում «Լացիոն» կընդունի «Ռոմային»:
Պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է «Ռոմայի» կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Ռոմա»․ Պաու Լոպես, Մանչինի, Սմոլինգ, Իբանիես, Կարսդորպ, Վիլյար, Վերետու, Սպինացոլա, Պելեգրինի, Մխիթարյան, Ջեկո։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: «Ռոման» 34 միավորով երրորդ տեղում է, իսկ «Լացիոն» 28 միավորով 8-րդն է: